Բարի օր Քաղաքականություն 

Արմեն Ռուստամյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի աներձագին

analitik.am

Եթե մենք ինչ-որ բան անում ենք, անում ենք ակնհայտ, ոչ թե թաքուն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով ԵԼՔ-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ բան է անում։

Ռուստամյանի խոսքերով դաշնակցություն կրեդոն այն է, որ ճշմարտությունը պետք է ասես նույնիսկ այն դեպքում, եթե այն այդ պահին շատերի համար անընդունելի է՝ դա անելով հանուն այն նպատակի, որը հետապնդում ես. «Հանրապետականների հետ ինչ-որ համատեղ բաներ անելու խնդիր չունենք»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ՀՅԴ-ն չի միացել Ծառուկյան դաշինքի և ԵԼՔ-ի ստորագրահավաքին՝ կապված ԸՕ-ն քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ, պատգամավորը նշել է, որ խոսել է առաջին փոխվարչապետի հետ՝ առաջարկելով միանալու դեպքում իրենց երեք առաջարկներից մեկն ընդունել, որպեսզի կարողանան դառնալ համահեղինակ, սակայն առաջարկը չի ընդունվել, դրա համար համահեղինակ լինել չեն կարող:

Ռուստամյանը հավելեց, որ իրենք կողմ են ԸՕ-ի նախագծին, քանի որ այն առաջընթաց է գրանցում:

Պատգամավորը նաև հայտնեց, որ կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են որպես ընդդիմություն:

Նույն շարքից