Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, խոսելով այն մասին, թե ովքեր են այն պատգամավորները, ովքեր խոսք էին տվել ներկայանալ ԱԺ նիստին և քվեարկել ԸՕ-ի հարցի քննարկման ժամանակ, ասաց, որ խոսքը վերաբերում է Ծառուկյան դաշինքին, ՀՅԴ-ին և ՀՀԿ-ի այն 15 պատգամավորներին, ովքեր դուրս են եկել խմբակցությունից և իրենց աջակցությունը հայտնել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների մասով:
Պատգամավորի խոսքերով, ենթադրվոմ է, որ նրանք պետք է ներկա լինեին քվեարկությանը, ինչը տեղի չունեցավ, և որոշ պատգամավորներ բացակայեցին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ն, սակայն առաջիկա երկուշաբթի օրը կրկին արտահերթ նիստ է տեղի ունենալու, և պատգամավոր Գորգիսյանը հույս ունի, որ այս անգամ վերոնշյալ պատգամավորները կներկայանան քվեարկությանը։