Բարի օր Քաղաքականություն 

Էնֆիաջյանը չի բացառում, որ Զոհրաբյանն ու Մելքումյանը կարող են չլինել ԲՀԿ-ի ցուցակում

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ատահերթ ընտրություններում կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերոմ է նրան, թե հնարավոր է արդյո՞ք, որ ցուցակում չլինեն ինքը, Նաիրա Զոհրաբյանը կամ Միքայել Մելքումյանը, Էնֆիաջյանը նշել է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը։

Էնֆիաջյանը կարծում է, որ իրենց  քաղաքական ուժն ունի բավարար պոտենցիալ, լավ կադրեր և իրատեսական ծրագիր ընտրություններում լավ արդյունքներ գրանցելու համար և իրենք ընտրություններին մասնակցելու են առավելագույն ձայն ստանալու համար, իսկ թե ինչպես կլինի, որոշելու է ժողովուրդը և քաղաքացիներն են որոշելու, թե ով ինչ դերակատարում պետք է ունենա Հայաստանում:

Նույն շարքից