Քաղաքական 

Բաղդասարյանը չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի նշած ձերբակալվող պատգամավորը կարող է հանրապետական լինել

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ կապված կաշառքի համար պատգամավորի ձերբակալության մասին, ասաց, որ նման հայտարարություն անելու դեպքում վարչապետը նաև անուններ պետք է տար. «Ինձ թվում է դա նախաքննական գաղտնիք է և որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարություններ անել։ Ես չեմ կարող եզրակացություններ անել»:

Հարցին, թե բացառում է ինքն արդյո՞ք, որ խոսքը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավորի, Բաղդասարյանը հայտարարել է՝ ենթադրություններով մի շարժվեք։ ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշել է, որ առաջին անգամ է լսել վարչապետի ասածի մասին:

Նույն շարքից