Քաղաքական 

Ցուցարարի վերաբերյալ մեղադրանքներ են ներկայացվել

Ստամբուլի Գեզի պուրակի իրադարձությունների գործով Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել 255 անձի վերաբերյալ, որոնցից 7-ը՝ օտարերկրացի։

Մեղադրանքներ են ներկայացվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, պետական ծառայողներին պաշտոնի բերմամբ անպատվելու, պետական գույքը վնասելու, և այլ մեղադրանքներով։

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, մեղադրվողների գործն արդեն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Գեզի պուրակում ցույցեր էին սկսվել այգու ծառահատումների և դրա տեղում առևտրի կենտրոն կառուցելու որոշման դեմ, որոնք վերաճել էին հակակառավարական ցույցերի։

 

Նույն շարքից