Իրավական Հասարակություն 

Գողություն՝ ավտոտնակից /տեսանյութ/

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Կարամուրզա փողոցում գտնվող ավտոտնակից գողություն կատարած անձի ինքնությունը:

2018թ. սեպտեմբերի 24-ին ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ, կոտրելով ավտոտնակի երկաթյա դարպասները կողպեքով միմյանց միացնող երկաթյա օղը, ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գողացել 4 անվադող՝ ավտոտնակի տիրոջը պատճառելով 100.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ 24.09.2018թ․ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննութան ընթացքում վերցվել են ավտոտնակի ճակատային հատվածում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից