Քաղաքականություն 

Ա՛յ իշխանությունն այդպիսին պետք է լինի. Վահրամ Բաղդասարյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Մեր նպատակն է ձևավորել խորհրդարանական երկրին հարիր քաղաքական պառլամենտ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Բաղդասարյանը վստահեցրեց, որ իրենց համար գերնպատակ չի եղել իշխանություն կամ ընդդիմություն լինելը, ուժերը պետք է պատրաստ լինեն և մեկին և մյուսին. «Որոշողը ժողովուրդն է: Ճիշտ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ մտնում է պայքարի մեջ, պետք է պայքարի իշխանություն, մեծամասնություն լինելու համար, հակառակ դեպքում լինում են այլ նպատակներ: Մենք ԱԺ մտնում ենք մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու: Կլինի հնարավորություն կլինենք մեծամասնություն, չի լինի, կլինենք ընդդիմություն: Հնարավոր է, որ ընդհանրապես ներկայացված չլինենք, բայց մոտեցումը քաղաքական է»։

ՀՀԿ-ականն ասաց, որ լինելու են արմատական-կառուցողական ուժ, որը նկատում է դրականը:

Բաղդասարյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ԸՕ-ոմ ռեյտինգայինի պահպանման դեպքում, ՀՀԿ-ն ձայն չի հավաքելու ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ական պատգամավորը նախ շնորհակալություն հայտնեց Փաշինյանին խորհրդի համար. «Ա՛յ այդպիսին պետք է լինի իշխանությունը, որ մտածի արմատական ընդդիմության մասին: Փաշինյանը նաև խոսեց Կապանի ընտրությունների մասին, որտեղ իրենց թեկնածուն չհաղթեց: Նրա խոսքերից ես այն հասկացա, որ բացի իրենց թեկնածուից, որևէ մեկին չի կարելի ձայն տալ, հակառակ դեպքում դրանք օլիգարխներ են, հանցագործներ են»:

Նույն շարքից