Քաղաքական Միջազգային 

Կրեմլն աջակցել է Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը լրագրող Խաշոգջիի սպանության գործում

Կրեմլը ողջունել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դիրքորոշումը՝ կապված լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ սաուդական իշխանությունները հետաքրքրված են սպանության մանրամասն քննությամբ:

«Մենք լսել ենք թագավորական ընտանիքի հայտարարությունը, որով դատապարտվել է լրագրողի սպանությունը և հերքվել է դրան թագավորական ընտանիքի մասնակցությունը: Մնացած ամեն ինչը քննության հարցեր են, որը նաև թագավորական ընտանիքի սրտով է: Մենք ողջունում ենք դա»,-հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը ոչ տեղին է անվանել հարցը, թե հավատում են արդյո՞ք Մոսկվայում սաուդական իշխանությունների պնդումներին, թե թագավորական ընտանիքը կապ չունի սպանության հետ:

Նույն շարքից