Քաղաքական Միջազգային 

Բոլթոնը Վրաստանում խոսել է տարածաշրջանային անվտանգության մասին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի վերջին հանգրվանում՝ Վրաստանում, երկրի ներքին գործերի նախարարի և պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ կողմերը քննարկել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, շեշտվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության կարևորությունն անվտանգության ոլորտում:

«Բոլթոնի այցը ևս մեկ անգամ հաստատում է այն աջակցությունը, որը Վրաստանն ունի ԱՄՆ-ի ադմինիստրացիայի կողմից: ԱՄՆ-ը՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկեր, շարունակում է մնալ երկրի կարևորագույն հենարանն անվտանգության ուժեղացման և տարածքային ամբողջկանության տեսանկյունից»,-նշվում է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից