Իրավական Հասարակություն 

Համաներման նախագիծը չպետք է հրապարկվեր ԱԺ-ի կողմից. Արտակ Զեյնալյան

analitik.am

Համաներման մասին նախագիծը ենթակա է լրամշակման, իսկ ինչ վերաբերում է դրա աննախադեպ լինելուն, ապա գնահատակներ տալու իրավունք կա, մենք ասել ենք, որ այն լինելու է ընդարձակ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Զեյնալյանի խոսքերով, կան հիմնավոր փաստաթղթեր, ըստ որոնց, այս համաներումը բավականին ընդգրկուն է։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է համաներումը տարածվելու Սասնա ծռերի, Սեֆիլյանի վրա, բայց ոչ Նորքի զինված խմբի, նախարարը նշել է, որ համաներումը պարտականություն չէ, այն կարող է արվել որպես բարի կամքի դրսևորում, շնորհ, արտոնություն, իսկ ներկայացվածը նախագիծ է, որի քննարկումն ԱԺ-ում 24-ժամյա ռեժիմով կլինի:

Նախարարը չի ցանկացել բովանդակային քննարկման անցնել՝ նշելով, որ հարցերի պատասխաններն առաջիկայում կտրվեն:

Զեյնալյանը հայտնել է, որ պետաիրավական հանձնաժողովում հարցի քննարկումը լինելու է փակ:

Արտակ Զեյնալյանը նշել է նաև, որ համաներման նախագիծը չպետք է տեղադրվեր ԱԺ կայքէջում, քանի դեռ այն չէր քննարկվել և վերջնական լուծումներ չէին տրվել։

Նույն շարքից