Քաղաքական 

Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել Հայաստան կատարած այցի մասին

Տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 25-ին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր էջում գրառում է արել հայստանյան այցի մասին:

«Երեկ ես այցելեցի Հայաստան՝ տարածաշրջանում կարևոր ընկերոջը: Ես գոհացա վարչապետի և նրա ազգային անվտանգության թիմի հետ ունեցած իմ արդյունավետ բանակցություններից»,-գրել է ամերիկացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Բոլթոնը Հայաստան եկավ Ադրբեջանից, իսկ այսօր արդեն այցով գտնվում է Վրաստանում՝ տարածաշրջանային այցի վերջին կետում:

Նույն շարքից