Քաղաքական 

Ուկրաինայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն

Լեհաստանի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Ուկրաինայի դեսպան Մարկիյան Մալսկին: Այդ մասին Twitter-ում գրել է Լեհաստանի արտգործնախարարության մամուլի  խոսնակ Մարչին Վոյչեխովսկին:

 

«Ուկրաինայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Երկխոսության կոչ ենք անում, դատապարտում ենք բռնությունը»,- նշել է Վոյչեխովսկին:

 

Դեսպանին խնդրում են բացատրել ուկրաինացի իրավապահների գործողությունները: Լույս դեկտեմբերի 11-ին «Բերկուտ»-ի հատուկջոկատայինները սկսել են ցրել Կիևի Անկախության մայդանի ցուցարարներին:

Նույն շարքից