Հասարակություն 

Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը չի հանվելու. փոխնախարար

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել  է աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքի դեմ պայքարող քաղաքացիների հետ: Հադիպման ընթացքում կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:
Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը հայտնեց, որ փորձ է արվելու քաղաքացիների առաջարկած միջանկյալ լուծումների շրջանակներում լուծում գտնել:

Արմեն Փամբուխչյանի խոսքերով, իրենք ունեն միջանկյալ որոշակի լուծումներ, սակայն հանդիպման մասնակիցների համար բաց հարցեր են մնացել, որոնք առաջիկա օրերին կքննարկվեն, և երկուշաբթի նորից հանդիպում կլինի:

Պետությունն այսօր առաջարկում է մի քանի տարբերակ հարցը լուծելու համար՝ Հայաստանի տարածքն օգտագործել որպես տարանցիկ տարածք, Հայաստան ներկրել ավտոպահեստամասերի համար և այլն, բայց ներկրողները պահանջում են հանել արգելքը, ինչը փոխնախարարի խոսքերով, չի լինելու, սակայն օրենքի սահմաններում պետությունն ընդառաջ գնալու է:

 

Նույն շարքից