Առաջարկ չկա, քննարկում չի եղել, եթե որևէ ցուցակով պառլամենտական գործունեություն իրականացնելու առաջարկ լիներ, բացառվում է ընդունեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե եղել է արդյո՞ք առաջարկ Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորվող ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
Կոստանյանը նշել է, որ իրեն պառլամենտական գործունեության մեջ սկզբունքորեն չի տեսնում՝ ոչ մի ֆորմատով:
Ամեն դեպքում Կոստանյանը չի բացառել, որ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կարող է լինել՝ հավելելով, որ ինքը պատրաստ է իր համեստ ներդրումն ունենալ երկրի բարօրության գործում՝ դա անելով բացառապես մասնագիտական ֆորմատում, իսկ քաղաքական ֆորմատում՝ ոչ: