Հասարակություն 

Եթե անգամ կան այսպես կոչված «հովանավորներ», խնդրում ենք փնտրել նրանց այլ տեղում. «Տաշիր գրուպ»

«ՊԵԿ-ի կալանվավորված պաշտոնյան «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

«Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն որևէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ, ով ոչ վերը նշված աշխատակցին, ոչ էլ ՊԵԿ նախագահին չի ճանաչում: Ցանկացած պարագայում իրավական որևէ կառույցի վրա ազդելու սկզբունքը կազմակերպության նախագահի համար անընդունելի է:

Խնդրում ենք հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց առաջ ստուգել հրապարակվող տեղեկատվության հավաստիությունը և անիմաստ շահարկումների առիթ չստեղծել: Եթե անգամ կան այսպես կոչված «հովանավորներ», խնդրում ենք փնտրել նրանց այլ տեղում:

«Տաշիր գրուպ»

 

Նույն շարքից