Հասարակություն 

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ցանկանում է ակտիվացնել ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան պատրաստվում է մեծացնել ԵԱՀԿ-ի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի միլիմեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Դեսպանը հայտարարել է, որ բավականաչափ ինֆորմացիա ունի տարածաշրջանի և հակամարտության մասին և կփորձի անել հնարավորը հակամարտության կարգավորման համար:

Ադրբեջանցի պաշտոնյան իր հերթին գանգատվել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր գոյության 25 տարիների ընթացքում չի կարողացել ներկայացնել փաստաթուղթ, ցույց տալ նորմալ ճանապարհ հակամարտության կարգավորման համար:

 

Նույն շարքից