Ռազմական Հասարակություն 

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է հասարակական կարծիքի և զինված ուժերում խնդրահարույցհարցերի ուսումնասիրման, հասարակության շրջանում բանակի դերակատարության բարձրացման առումով խորհրդի կողմից իրականացվող աշխատանքը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ հասարակական խորհուրդն իր արդյունավետ գործունեությամբ այսուհետ ևսբանակի և հասարակության միջև կձևավորի երկխոսության մթնոլորտ:

Պաշտպանության նախարարի խորհրդական, հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը և խորհրդի անդամներըհանդիպման ընթացքում հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են առաջիկա աշխատանքային ծրագրերը, որոնցվերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները և տվել համապատասխան ցուցումներ:

Նույն շարքից