Տնտեսություն Քաղաքականություն 

Ընդունվեց 2014թ. բյուջեն

analitik.am

Քիչ առաջ ՀՀ Ազգային Ժողովը 70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «2014թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը` ավարտելով արտահերթ նստշրջանը:

Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Իմ որոշումը ամրապնդվեց Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթը լսելուց հետո: Պարոն Սարգսյանը շատ հանգիստ բերեց վիճակագրություն, որ վկայում է Հայաստանում հաստատված ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակի մասին և նույնիսկ կես խոսք չասաց այն մասին, որ այդ վիճակը ստեղծվել է նաև այն պատճառով, որ գործող կառավարությունը չի կատարել նախկինում ստանձնած բազմաթիվ պարտավորություններ: Ինչ վերաբերում է ապագայի խոստումներին, ապա դրանց կարելի է լուրջ վերաբերվել այնքանով, որքանով կատարվել են կառավարության նախկինում տրված խոստումները: Ուզում եմ հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որ չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ պետք է հրաժարական տա: Այս բյուջեի նախագծում կառավարությունը նախատեսել է 5,8 տնտեսական աճ: Շնորհակալություն»,- եզրափակելով իր ելույթը` Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց:

 

Նույն շարքից