Միջազգային Հասարակություն 

Նորվեգիայի ապագա թագուհին հայտնել է թոքերի անբուժելի հիվանդություն ունենալու մասին

Նորվեգիայի թագաժառանգ 45-ամյա Մետտե-Մարիտիի մոտ ախտորոշվել է քրոնիկ թոքային ֆիբրոզ: Նրա հիվանդության մասին հայտնի է դարձել Նորվեգիայի թագավորական պալատի պաշտոնական հայտարարությունից, հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ հայտարարության Մարիտին մի քանի տարի խնդիրներ է ունեցել առողջության հետ կապված, սակայն դրանց պատճառներն անհասկանալի են եղել: Այժմ ախտորոշումը վերջնականապես տրվել է՝ թագուհին ունի ոչ սովորական թոքային ֆիբրոզ, որը կարող է լուրջ շնչառական խնդիրներ առաջացնել, և բժիշկները չեն կարող բուժել նրան։

Մատտե-Մարիտը պարզաբանել է, որ ստիպված է եղել հայտնել ախտորոշման մասին, որպեսզի պաշտոնական միջոցառումների ժամանակ իր բացակայությունը հասարակության շրջանում հարցեր չառաջացնի: Այնուամենայնիվ, նա նախատեսում է կատարել իր պարտականությունները, այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի։

«Իմ նպատակն աշխատելն է և ես շարունակելու եմ մասնակցել պաշտոնական միջոցառումներին՝ հնարավորության սահմաններում»,-ասել է նա:

Նույն շարքից