Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի դեկտեմբերի 24-ից հետո: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նա հորդորեց լրագրողներին չշտապել և սպասել, մինչ դեկտեմբերի 24-ին «ճանապարհային քարտեզը» կստորագրվի Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրման գործընթացի շուրջ նիստի ժամանակ: Նախարարը հեռացավ` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: