Բարի օր Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սպասվում է առանց տեղումների եղանակ

analitik.am

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 26-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի  4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`            26.40C (1972 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`                 -3.40C (2001 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           10.70C

 

Նույն շարքից