ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ իր՝ նախագահ ընտրվելը Ռուսաստանի համար վատագույն իրադարձությունն է: Այս մասին նա խոսել է Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Fox News-ը:
Թրամփը նշել է, որ չնայած անհարմարությանը, պետք է կապեր հաստատել Մոսկվայի հետ՝ հավելելով, որ ամերիկյան կողմը շարունակելու է հաջողություններ գրանցել. «Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի և մյուսների հետ հարցերը կարգավորելը լավ գաղափար է, ոչ թե վատ: Մենք շարունակելու ենք հաջողություններ գրանցել»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նմանատիպ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել ավելի վաղ ևս: Մասնավորապես օգոստոսին նա հայտարարեց, թե Մոսկվան դժգոհ է, որ հենց ինքն ընտրվեց նախագահ: