Վերլուծական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Բոլթոնի հայտարարություններից արված ամենակարևոր հետևությունը

analitik.am

-Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները ստրատեգիական են,

- Արցախի հարցի լուծումն ԱՄՆ շահերից է բխում,

- Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կարող է ազդել ողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա,

- Պատրաստ են զենք մատակարարել կոմերին (զենքին հետևող զորքը պահում ենք մտքում),

-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից:

Հետևություն
-----------------------

Երբեք ԱՄՆ-ն չի վիճարկել Հարավային Կովկասը որպես Ռուսական ազդեցության գոտի, անգամ վրացական դեպքերից հետո Վրաստանը չկարողացավ մտնել ՆԱՏՈ։

Բոլթոնը Հարավային Կովկասը հայտարարեց ԱՄՆ ստրատեգիական շահերի գոտի, այսինքն իր ազգային շահերի տարածաշրջան։ Այսպիսով, վիճարկում է մեր տարածաշրջանը ռուսական ազդեցության գետի լինելը։

Սա աննախադեպ աշխարքաղաքական նշանակություն ունեցող հայտարարություններ են։ Մենք դառնում են ԱՄՆ և Ռուսական ազդեցությունների պայքարի գոտի (թուրքականը, իրանականը և ամենակարևորը՝ իսրայելականը պահում ենք մտքում)։ Կարճ ասած, մենք աշխարքաղաքական հակամարտության գոտու են վերածվում։ Սա է այն ամենահիմնական հետևությունը, որը պետք է անել։

Հ․Գ․ Ըստ վարչապետի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փայլուն են, իսկ Բոլթոնի հետ հանդիպումն հրաշալի է անցել։ Քանի որ մեզ մոտ ուղիղ ժողովրդավարություն է հայտարարված, մինչև ընտրությունները սպասենք վարչապետի բացատրություններին։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից