Ստամբուլում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ այցելել Սպիտակ տուն, քանի որ վերջինս անկեղծ չի եղել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ես ԱՄՆ նախագահի առաջարկը չեմ ընդունել, քանի որ այն ուղղված է հասարակական կարծիքն իր կողմը թեքելուն: Չեմ գնա Սպիտակ տուն քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չէ Խաշոգջիի սպանության գործում իր որոշումների մեջ»,-հայտարարել է լրագրողի հարսնացուն Habertürk-ի հետ զրույցի ժամանակ: Նա նաև արդար քննություն է պահանջել և պատիժ բոլոր մեղավորների համար:
Ջամալ Խաշոգջին անհետացավ հոկտեմբերի 2-ին, իսկ նրա սպանության փաստը Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատեցին միայն հոկտեմբերի 20-ին: