Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղից սպասելիքների մասին:
Հանդիպումը տեղի է ունենալու այս կիրակի օրը, ժամը 19:15-ին, Նոու Կամպում:
««Ռեալի» կազմում Նոու Կամպում խաղալը հիանալի է: Բոլոր երկրպագուները մեր դեմ են, դա մոտիվացնում է: Կլասիկոյում հաղթելու է նա, ով ամենաքիչը կսխալվի:
Միշտ հաճելի է «Բարսելոնայի» դեմ խաղալ: Երբ ես եկա Մադրիդ, Կլասիկոյում խաղալն ու հաղթելն իմ նպատակներից մեկն էր:
Աշխարհը կանգնում է այս խաղը նայելու համար: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ նման խաղերում»,-ասել է բրազիլացին: