Իրավական Հասարակություն 

Եզակի հնարավորություն կա բացահայտելու, թե ինչու և ում կողմից իրականացվեց Հոկտեմբերի 27-ը. Գարիկ Սարգսյան

analitik.am

1999թ. հոկտեմբերի 27֊ը մեր նորագույն պատմության մեջ գրվեց որպես ամենաամոթալի էջ, երբ գլխատվեց ՀՀ քաղաքական վերնախավը։

Այսօր, արդեն 19 տարի անց, մենք եզակի հնարավորություն և բավարար կամք ունենք մեր երկրում տեղ գտած նոր իրողությունների պայմաններում, նոր ձևավորված կառավարության ջանքերով բացահայտելու և մեր հասարակությանը ներկայացնելու այն ողջ ճշմարտությունը, թե ինչու՞ և ու՞մ կողմից իրականացվեց այդ ոճրագործությունը։

Ես հավատում եմ, որ շատ ժամանակ չի անցնի և մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները, իսկ մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը։

Խաղաղություն բոլորիս։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան

Նույն շարքից