Բարի օր Հասարակություն 

Տեխնիկական սխա՞լ, թե... Որքան գումար է իրականում կրճատվելու Պաշտպանության նախարարությանը բյուջեով կատարված հատկացումներից

analitik.am

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում է կայացրել 86,8 մլն դրամով նվազեցնել է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնումների գործընթաց կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ այդ գումարն ուղղվելու է այն ծախսերին, որոնց մանրամասները զեկուցվելու էին որոշման նախագծի գաղտնի կետերի զեկուցման ընթացքում:

Միևնույն ժամանակ նախարարի պաշտոնակատարը խնդրել է նախագծի ընդունման դեպքում մեկ օր ժամանակ տալ տեխնիկական շտկումներ կատարելու համար:

Նշենք, որ կառավարության կայքում այս նախագծի ընդունման արձանագրության մեջ նշված է ոչ թե 86,8 միլիոն, այլ՝ 56,8 միլիոն դրամ:

Նույն շարքից