Հասարակություն Ֆեյսբուք 

Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը /82կգ / «բրոնզ» նվաճեց և առաջին մեդալը բերեց իր թիմին:

Այդ պարգևի համար գոտեմարտում նա հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Սաիդ Աբդվալին՝ 4:1:

Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ընձեռվել նաև Գևորգ Ղարիբյանին /60 կգ/: Բայց նա մեդալի համար հանդիպումը տանուլ տվեց և գլխիկոր հեռացավ ասպարեզից:

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մրցագորգը կտրամադրվի առաջնության վերջին քաշայիններին: Հայաստանից կմրցեն գյումրեցիներ Կարապետ Չալյանը /77կգ/ և անվանի Արթուր Ալեքսանյանը /97կգ/:

Նույն շարքից