Մեր սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր, ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որը կատարվեց հոկտեմբերի 27-ին: Այսօր հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակի օրը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Իրականում ինչ-որ մի բան վերևից անարդարություն կար, մասնավորապես մեր սպարապետի նկատմամբ: Տեսնում եք, որ մեր զինվորականները հարգում են միշտ»,-նշել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:
Խոսելով հոկտեմբերի 27-ի բացահայտման հնարավորության մասին՝ Տոնոյանը նշեց, թե հավատացած է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություն կլինի. «Եթե իրականում պատվիրատուներ եղել են, բացահայտվելու են»։