Ռազմական Հասարակություն 

Ընդամենը նախիջևանյան ուղղությամբ եղել է երկու կրակոց. Դավիթ Տոնոյան

Այս պահին սահմանին իրավիճակը կայուն է, հրադադարը հիմնականում պահպանվում է: Լրագրողներին հայտնել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանը նշել է, որ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է և Արցախի, և Հայաստանի Հանրապետության սահմանին՝ մասնավորապես նախիջևանյան ճակատում. «Ընդամենը նախիջևանյան ուղղությամբ եղել է երկու կրակոց»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր սահմանին աննախադեպ հանգստության մասին:

Նույն շարքից