Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայկ Մարությանը նշանակել է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետին

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանագրով, Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
1.Դավիթ Կարապետյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արտակ Ալեքսանյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 27-ից:

Նույն շարքից