Հայաստան Քաղաքական 

Թեկնածուները շատ են. Արարատ Միրզոյանը՝ ԱԺ ապագա նախագահի և Իմ քայլը դաշինքի ցուցակի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում Իմ քայլը դաշինքի ցուցակի մասին, ասաց, որ այն պետք է լինի հեղափոխության ցուցակը, պետք է տա քաղաքական սերնդափոխության հնարավորություն՝ լինելու են երիտասարդներ, պետք է լինեն քաղաքական մարդիկ, պետք է չկտրվի անցյալում կուտակված փորձից, այսինքն լինելու են դեմքեր, ովքեր հայտնի են հասարակությանը և չունեն պախարակված անուն, հեղինակություն. «Ցուցակում լինելու է և ՔՊ-ն, և հասարակության տարբեր շերտեր ներկայացնող մարդիկ։ Այդ սկզբունքներով առաջնորդվելով ցուցակ կազմելիս կարող են լինել անուններ, որոնց մասով ինչ-որ մեկը կարող է վերապահումներ ունենալ»:

Հարցին, թե ինքը լինելու է արդյո՞ք առաջին եռյակում, Միրզոյանն ասաց, որ դեռ ցուցակը չկա, չի կարող ասել, իսկ ինքը կարող է լինել ինչպես առաջին եռյակում, այնպես էլ 120-րդը:

Ինչ վերաբերում է նրան, որ իր անունն Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի անունների հետ շրջանառվում է ԱԺ ապագա նախագահի պաշտոնի համար, Միրզոյանը նշեց, որ թեկնածուներն իրականում ավելի շատ են, իսկ ինքը դեռ չգիտի՝ ցանկանում է արդյո՞ք լինել օրենսդիր մարմնում, թե՝ ոչ:

Նույն շարքից