Հայաստան Քաղաքական 

Վիգեն Սարգսյանի հետ ոնցոր թե չենք կարողանում համաձայնվել. Արարատ Միրզոյան

Այնպես է ստացվում, որ այս վերջին շրջանում իմ ու Վիգեն Սարգսյանի գնահատականներն ընդհանրապես չեն համընկնում: ՀՀԿ խմբակցությունում ու կուսակցությունում կան մարդիկ, որոնց հետ զանազան հարցերում համաձայն ենք, սակայն Վիգեն Սարգսյանի հետ ոնցոր թե չենք կարողանում համաձայնվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջին քննադատություններին՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության հետ:

Միրզոյանն ասաց, որ կարող է հակառակ պնդումն անել՝  Հայաստանը երբեք այսպիսի հաջող արտաքին քաղաքականություն չի վարել, որքան հիմա է դա անում:

Խոսելով կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Իմ քայլը դաշինքում այլ կուսակցություններից ներկայացուցիչների ընդգրկելու հնարավորության մասին՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը չբացառեց, որ նման բան կարող է լինել. «Ներկայացուցիչներ կարող են լինել նաև Հանրապետական կուսակցությունից: Իսկապես տրամաբանական է, որ դա կարող է ազդել մեր հեղինակության վրա, սակայն մենք ունենք համարձակությունը հասարակությանը ճշմարտությունն ասելու և ազնիվ լինելու համար: Եթե մենք կարծում ենք, որ հիմա պետք է կամուրջներ գցվեն, բարիկադների մյուս կողմում եղածներին երկրորդ հնարավորությունը տալ, դա կասենք հասարակությանը և կփորձենք բացատրել: Մենք չենք կարող շարունակաբար գնալ միայն ռեյտինգի հետևից, քանի որ կան ճմարտություններ, որոնք այդ պահին կարող են չլինել պոպուլյար»:

 

 

Նույն շարքից