Գլխավոր Իրավական Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու հնարավորության մասին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման մասին, ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ գործերը վերաբացելու համար պետք է լինի նոր երևան եկած հանգամանք:

Հարցին, թե կա արդյո՞ք այս պահին նոր հանգամանք, Փաշինյանն ասաց, որ չի կարող ասել՝ կարծիք հայտնելով, որ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն ավելի շատ ասելիք կունենան. «Ես ժամանակին որպես լրագրող առնչվել եմ գործի հետ, մեր թերթը լուսաբանել է»:

Լրագրողների այն հարցին, թե իր համար պարզ է արդյո՞ք, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իր այսօրվա կարգավիճակը թույլ չի տալիս որևէ մեկնաբանություն անել, իսկ հարցի շուրջ որպես լրագրող իր գնահատականներին հնարավոր է ծանոթանալ հոդվածներից:

 

Նույն շարքից