Հայաստան Քաղաքական 

ՍԴՀԿ-ն առանց վերապահումների սատարում է ԱԺ ընտրությունները լիարժեքորեն համամասնական տարբերակով անցկացնելու գաղափարը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առանց վերապահումների սատարում է ԱԺ ընտրությունները լիարժեքորեն համամասնական տարբերակով անցկացնելու գաղափարը։

Անկախ առաջարկվող օրենսգրքային փոփոխություններում առկա թերություններից այն միանշանակորեն գնահատում ենք դրական եւ համարում քայլ առաջ դեպի ավելի ժողովրդավար եւ կայուն Հայաստան։

Նոր ընտրական օրենսգիրքը թույլ կտա խուսափել նախկինում առկա օլիգարխների, քրեական եւ թաղային հեղինակությունների կողմից իրականացվող ազդեցությունից ընտրական պրոցեսի եւ դրա արդյունքների վրա՝ զերծ պահելով խորհրդարանն անձնային բիզնես շահեր հետապնդողներից, սպասարկողներից եւ թաղային, քրեական հեղինակություններից։

Լիահույս ենք, որ առաջիկա օրերում ԱԺ պատգամավորները գտնվելով շրջահայաց՝ կընդունեն Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների տարբերակը։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի վարչություն

Նույն շարքից