Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է զենք գնել ԱՄՆ-ից

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ կառավարությունն առաջիկայում գործնական քայլեր անի ԱՄՆ-ից զենք գնելու հարցում, ասաց, որ կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից լինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք:

Ավելի վաղ Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ամերիկյան զենքը ռուսական զենքից լավն է՝ առաջարկելով մտածել ԱՄՆ-ից զենք գնելու մասին:

Նույն շարքից