Իրավական Հասարակություն 

Սպանություն կատարած ոչ մի անձ համաներման չի ենթարկվելու. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով համաներման և ցմահ ազատազրկման դատպարտվածների խնդրի մասին, ասաց, որ իր կարծիքով մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի. «Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատեցնենք պայմանական վաղակետ ազատելու մեխանիզմը, պատժաչափերը փոխելու, ներման մեխանիզմը, որպեսզի մենք անհատապես կարողանանք հարցը լուծել: Համաներման վատն այն է, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում, ընդհանրական մոտեցում է ցուցաբերում: Մենք կաշխատենք, որ գործերն առանձին-առանձին նայվեն»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ համաներումը վերաբերի Նորքի զինված խմբին՝ հաշվի առնելով այն, որ այն վերաբերում է Սասնա ծռերին, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ չի կարող ասել, մոտեցումների տարբերություն կա:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանի Հանրապետությունում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի. «Իմ դիրքորոշումը շատ հստակ է: Բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը: Դա սկսվում է հայտարարությունների, նախապատրաստությունների մակարդակով: Մենք թույլ չենք տալու, որ հասնի իրագործման մակարդակին: Ես հասկանում եմ, որ մենք անցումային շրջանում ենք, բայց քանի դեռ ես ՀՀ վարչապետ եմ, քաղաքական պրոցեսների մեջ  բռնության ցանկացած փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը՝ օրենքի սահմաններում»:

Մասնավորապես Սասնա ծռերի մասով վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ սպանություն կատարած ոչ մի անձ համաներման չի ենթարկվելու:

Նույն շարքից