Հասարակություն 

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են եղել ձյան և ծանրաքաշ մեքենաների կուտակումների պատճառով

Հոկտեմբերի  26-ի երեկոյան և լույս 27-ին տեղացած ձյան և ծանրաքաշ մեքենաների կուտակումների պատճառով  Սպիտակի և Դիլիջանի ոլորանների ավտոճանապարհները որոշ ժամանակ դժվարանցանելի են եղել:

Ճանապարհաշինարարների ձեռնարկած մաքրման աշխատանքների արդյունքում  ոլորաններում վերականգնվել է բնականոն երթևեկությունը:

Նշված ժամանակահատվածում ձյան տեղումներ են գրանցվել Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, որտեղ ևս  կատարվել են ձյան շերտի մաքրման, աղ ու ավազի խառնուրդով մշակման  աշխատանքներ:

Ցուրտ եղանակի պատճառով առաջացած մերկասառույցը հալեցնելու նպատակով հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան աղ ու ավազի խառնուրդով կրկնակի մշակվել են Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Նույն շարքից