Քաղաքական 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երևանում ընթացող ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Մասնավորապես դիտարկմանը, թե մամուլում եղել են հրապարակումներ, որ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ»։

 

Էդվարդ Նալբանդյանը նաև ասել է, որ հանդիպումներ են նախատեսված արտգործնախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում` նաև Թուրքիայի արտգործնախարարի։ Իսկ թե ի՞նչ է քննարկվելու, նախարարի խոսքով, կտեղեկացվի հանդիպումից հետո: 

Նույն շարքից