Հասարակություն 

Նոր խորհրդարանը երկար կյանք չի ունենալու. Պավլիկ Մանուկյան

Ես, ճիշտն ասած, նոր իշխանություն չեմ տեսնում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասնա ծռեր խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասում է արդյո՞ք, որ նոր իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ը կբացահայտվի:

Ինչ վերաբերում է համաներմանը և մասնավորապես նրան, որ այն վերաբերելու է նաև Սասնա ծռերին, Մանուկյանն ասաց, որ ինքը ժողովրդի ցասումն է բավարարել և երբ էլ պետք լինի, մահացած էլ լինի, բավարարելու է ժողովրդի պահանջը:

Պավել Մանուկյանը խոսեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ նոր խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց անցումային փուլն ապահովելու է. «Հույսը կա, Նիկոլը բերել է այն, բայց հավատն է շատ կարևոր, հավատը չկա»:

 

Նույն շարքից