Միջազգային Հասարակություն 

Կրակոցներ՝ Պիտսբուրգի սինագոգում․ կան զոհեր

Անհայտ հանցագործը կրակ է բացել Պիտսբուրգի (Փենսիլվանիա) սինագոգում, որի արդյունքում մահացել է յոթ մարդ և տուժել են մի քանի հոգի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CBS հեռուստաընկերության տեղական մասնաճյուղը:

Նախկինում հայտնվել  էր չորս մահացածի մասին:

Տեղեկությունների համաձայն, այն բանից հետո, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները՝ հնչել են կրակոցներ հանցագործի և ոստիկանների միջև։ Հայտնի է նաև, որ կրակոցների ժամանակ սինագոգում եղել են մեծ թվով մարդիկ, որոնք եկել էին շաբաթօրյա ծառայության։

Քաղաքային անվտանգության բաժինը խորհուրդ է տվել բնակիչներին չմոտենալ դեպքի վայր․ «Հանցագործը կրակում է Ուիլկինս և Շեդի փողոցների տարածքում։ Խուսափեք գտնվել տվյալ տարածքում»,-զգուշացրել են Twitter- ում:

Այլ մանրամասներ չեն հայտնվում։

Նույն շարքից