Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։
Ինչպես հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, նա արդեն եկել է այն պահին, երբ քաղաքացուն հեռացրել են տարածքից։ Նա նաև ավելացրեց, որ քաղաքացին սոցիալական խնդիրներ է ունեցել և ձեռքին նռնակ է եղել։
Փոխվարչապետը հայտնեց նաև, որ ամենայն հավանականությամբ քաղաքացին տեղափոխվել է ԱԱԾ։
Ավինյանն այլ մանրամասներ չհայտնեց։