ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնից»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։