Հոկտեմբերի 27-ին, ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, տան դուռը բացվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Գ. Մ.-ի (ծնված 1987 թ.) դին: