Միջազգային Քաղաքական 

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանում նախագահական ընտրություններ են։ Ընտրատեղամասերն արդեն բաց են և քվեարկությունը սկսվել է։ Նախագահի պաշտոնի համար թեկնածություն է առաջադրել 25 թեկնածու։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Հայտնի է, որ երկրում բացվել է 3705 ընտրատեղամաս և այս ընտրություններն ուղիղ քվեարկությամբ վերջինն են։

Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ են համարվում ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին և միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վարշաձեին։

Ընտրությունները ցանկացած դեպքում կճանաչվեն կայացած, քանի որ մասնակցության շեմ սահմանված չէ, իսկ հաղթող կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի նվազագույն 50 տոկոս +1 ձայն։

Նույն շարքից