Վրաստանի նախագահի պաշտոնակատար Գեորգի Մարգվելաշվիլին քվեարկել է նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մարգվելաշվիլին քվեարկել է 47-րդ դպրոցի ընտրատեղամասում․ «Ես քվեարկել եմ նախագահի այն թեկնածուի համար, ով չի վախենա լինել բոլորի նախագահը և կլինի այն հատուկ զինված ուժերի գլխավոր հրամանատարը, որն ունի հրաշալի պատմություն և հերոսություն»,-ասել է Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունների քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08.00-ին (Մոսկվայի ժամը 07.00): Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20.00-ին (Մոսկվայի ժամը 19.00-ին):
Սա Վրաստանի ղեկավարի վերջին ուղղակի ընտրությունն է: Նախագահը կընտրվի ոչ թե հինգ տարի, ինչպես նախկինում, այլ վեց տարի ժամկետով: ԿԸՀ-ի կողմից գրանցված 25 թեկնածուների շարքում, հիմնական պայքարը, քաղաքագետների կարծիքով, կդառնա անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրությունները հետևելու են ավելի քան 1000 միջազգային դիտորդ, ներառյալ ԵԱՀԿ դիտորդները և Միջազգային հարաբերությունների ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI):