Քաղաքական Միջազգային 

Պորոշենկոն խախտել է արձանագրությունը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ

Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն խախտել է արձանագրությունը Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով «112 Украина» հեռուստաընկերությանը։

Նշվում է, որ Պորոշենկոն և Լուկաշենկոն հանդիպել են Բելոռուսի Գոմել քաղաքում, որտեղ Ուկրաինայի և Բելոռուսի տարածաշրջանային առաջին համաժողովի շրջանակներում ժամանել է Կիևի ներկայացուցիչը:

Արձանագրության համաձայն, առաջինը ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահը, այնուհետև ամբիոն է բարձրացել Լուկաշենկոն:

Բելոռուսի ղեկավարը հայտարարել է, որ այսօր անհրաժեշտ է ուղղել բոլոր ջանքերը Դոնբասում քաղաքացիական հակամարտության կարգավորման ուղղությամբ, և միայն այդ ժամանակ որոշել, թե «ով է մեղավոր»: Լուկաշենկոն նշել է, որ Մինսկը պատրաստ է օգնել խաղաղության հասնելու համար, սակայն կգործի միայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության շրջանակներում:

Իսկ Պորոշենկոն չի կարողացել անպատասխան թողնել Լուկաշենկոյի հայտարարությունը և հավելյալ ժամանակ է վերցրել պատասխանելու համար, որով խախտել է համաժողովի արձանագրությունը: Սկզբում նա շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին իր աջակցության համար, բայց հետո սկսել է խոսել ռուսական ագրեսիայի և Մինսկի պայմանավորվածության իրականացման անհրաժեշտության մասին:

Նույն շարքից