Միջազգային Հասարակություն 

Չինաստանում արգելել են պանդաների հետ լուսանկարվել և կերակրել նրանց

Չինաստանի Սիչուան նահանգի իշխանություններն արգելել են պանդաների խնամքով զբաղվող կենտրոններին իրականացնել առևտրային գործունեություն, որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին գումարի դիմաց մոտենալ կենդանիներին, կերակրել, այդ թվում լուսանկարվել նրանց հետ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Նշվում է, որ պաշտպանները վաղուց են դեմ եղել այն փաստին, որ զբոսաշրջիկները մոտ տարածության մեջ գտնվեն պանդաների հետ, քանի որ ոչնչացման եզրին գտնվող այս կենդանատեսակներին կարող է փոխանցվել տարբեր տեսակի հիվանդություններ:

Սիչուան նահանգի անտառտնտեսության վարչության որոշման մեջ նշվում է, որ կենտրոնները, որտեղ գտնվոմ են պանդաները չպետք է կազմակերպեն առևտրային գործունեություն, որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին մոտենալ կենդանիներին (օրինակ, կերակրել կամ լուսանկարվել՝ գումարի դիմաց):

Նույն շարքից