Հասարակություն Ֆեյսբուք 

Երկվորյակների մայրը չի պատկերացնում ապագան առանց իր փոքրիկների, նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել. Նախարարություն

«Ընթացիկ տեղեկատվություն փոքրիկ երկվորյակների մասին.

Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիականական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու«Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները:

Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին: Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալական պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների:

Հետևաբար մենք բոլորս պետք է կոորդինացնեք մեր ջանքերը մայրիկի անձի իրավագիտակցության բարձրացման, անձնային աճի, ծնողավարման հմտությունների ձեռք բերման ուղղությամբ՝ ի շահ փոքրիկ երկվորյակների՝ Վահեի և Վահանի առողջ մանկության»,-այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջը։

Նույն շարքից