Բարի օր Հասարակություն 

Սուրբ Աստվածամայր ԲԿ ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո

analitik.am

Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:

Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնությունով անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի կոմա ախտորոշումով: Շտապ կատարվել են գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա և ախտորոշվել է թարախային պնևմոկոկկային մենինգիտ: Երեխան անցկացվել է արհեստական շնչառության և սկսվել է հզոր հակաբակտերիալ և համալիր բուժում: Բուժման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ կոնսիլիումներ Հայաստանի ամենաառաջատար մասնագետների մասնակցությամբ` նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, մանկաբույժների, նեֆրոլոգների: Զարգացել է պոլիօրգան անբավարարություն, սուր երիկամային անբավարարության պատճառով 6 օրվա ընթացքում անց է կացվել պերիտոնեալ դիալիզ: Չնայած ամբողջ ծավալով ախտորոշմանը և վիճակին համապատասխան կատարվող արդի համալիր բուժումը եղել է անարդյունավետ: Ամբողջ բուժման ընթացքում բուժող բժիշկների և կոնսուլտանտների կողմից ծնողներին տրվել է մանրամասն բացատրություն երեխայի վիճակի ծայրահեղ ծանրության և սպասվելիք ելքի մասին:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվելը երեխան հսկվել է տարբեր բուժ կենտրոններում, երեխայի մահանալուց հետո ծնողները դիմել են իրավապահ մարմիններին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում բուժման ընթացքի վերաբերյալ ծնողների կողմից որևէ դժգոհություն չի եղել, ինչի մասին վկայում է հոր մեկնաբանությունը Shamshyan.com կայքում:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ամբողջ անձնակազմը խորը ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին:

Սուրբ Աստվածամայր ԲԿ

Նույն շարքից